Անհրաժեշտ է քննարկել տարածքների հնարավոր փոխանակումը. Թրամփ


Անհրաժեշտ է քննարկել տարածքների հնարավոր փոխանակումը. Թրամփ
Օգոստոս 18 23:48 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ բանակցություններից առաջ հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն ընդունում է  Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, գրում է Sky News-ը։

Թրամփն հայտարարել է. «Կարծում եմ՝ նախագահ Պուտինը շատ կարևոր քայլ է կատարել՝ համաձայնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ընդունմանը։ Ըստ իս՝ եվրոպական երկրները մեծ բեռ են կրելու իրենց ուսերին։ Մենք մտադիր ենք օգնելու նրանց և դա անելու ենք առավելագույնս անվտանգ կերպով»։

Նա հայտարարել է, որ այսօր երեկոյան Վաշինգտոնում առաջնորդների հետ քննարկելիք հարցերից մեկը «ով ինչ է անելու» հարցն է։

«Մենք պետք է քննարկենք նաև տարածքների հնարավոր փոխանակումները՝ հաշվի առնելով շփման ներկայիս գիծը։ Դա նշանակում է, որ պատերազմական գոտին, առաջնագծերը, որոնք այժմ բավականին ակնառու են, իրականում շատ տխուր են դրանք նայելու համար, ինչպես նաև բանակցությունների դիրքորոշումները»,- նշել է Թրամփը։ Ամերիկացի առաջնորդը կրկնել է այն, ինչ հայտարարել էր ավելի վաղ. նա նպատակ ունի եռակողմ հանդիպում կազմակերպել իր, Զելենսկու և Պուտինի միջև։