Բախվել են «Opel»-ն ու «Kamaz»-ը․ տուժածներ կան


Բախվել են «Opel»-ն ու «Kamaz»-ը․ տուժածներ կան
Օգոստոս 16 17:17 2025

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրի սկզբնամասում՝ Էջմիածնի վարչական տարածքում, բախվել են «Opel» և «Kamaz» մակնիշի ավտոմեքենաները: 

 

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

  

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: