Թրամփը հայտարարել Է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման մասին


Թրամփը հայտարարել Է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման մասին
Օգոստոս 16 10:31 2025

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ եռակողմ հանդիպման նախապատրաստման մեկնարկի մասին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Այժմ նրանք պատրաստվում են հանդիպում կազմակերպել Զելենսկու, նախագահ Պուտինի և իմ միջև»,-ասել Է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Ալյասկայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով:

 

«Խնդիրը նրանում չէ, որ ես ուզում եմ այնտեղ լինել, այլ ուզում եմ վստահ լինել՝ համաձայնության կհասնեն։ Եվ մենք դրա համար լավ հնարավորություն ունենք»,-նշել է Թրամփը։