Քանի դիմորդ է ԲՈՒՀ ընդունվել և հատկացված տեղերից քանիսն են թափուր մնացել


Քանի դիմորդ է ԲՈՒՀ ընդունվել և հատկացված տեղերից քանիսն են թափուր մնացել
Օգոստոս 1 17:59 2025

Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է ՀՀ բարձրագույն ուսումնական հասատատությունների 2025/26 ուսումնական տարվա առկա համակարգով ընդունելության արդյունքները:

 

ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքներով 2025 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 16011 դիմորդ, ինչը 1769-ով ավելի է 2024 թվականի (14.242) ցուցանիշից։ Լրացուցիչ փուլով հայտագրվել է 1478 դիմորդ:

 

ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում բուհ ընդունվել է 10970-ը (68.5 %) դիմորդ` 9788-ը հիմնական, 1182-ը՝ լրացուցիչ փուլի արդյունքում. նախորդ տարի ընդունվել էր 10720 դիմորդ (75.3 %)։ Ընդունելության 2 քննություններից դրական շեմը հաղթահարել է 11787 դիմորդ՝ մասնակիցների 73,6%-ը։

 

Միաժամանակ, 2025/26 ուսումնական տարվա համար հատկացվել էր 2142 անվճար և 9984 վճարովի տեղ։ Հատկացված տեղերից թափուր է մնացել 1174-ը (219 անվճար և 955 վճարովի), ինչը շուրջ 5 անգամ քիչ է 2024 թ․-ի ցուցանիշի համեմատ (6174 տեղ)։

 

Ընդունված 10970 դիմորդներից 1182-ը բուհ է ընդունվել ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքում․ նրանցից 990-ն ընդունվել են պետական, իսկ 192-ը՝ ոչ պետական բուհեր։