Հրդեհ Երևանի Ջիվանի փողոցի տներից մեկում․ չորս մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր


Հրդեհ Երևանի Ջիվանի փողոցի տներից մեկում․ չորս մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր
Հուլիս 31 19:24 2025

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանի փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:49-ին, մարվել՝ 18:02-ին։