Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում


Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հուլիս 31 16:06 2025

Հուլիսի 31-ի և օգոստոսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 1-5-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։