Այսօր՝ հուլիսի 31-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում:
Shamshyan.com-ի տեղեկություններով, Արարատ խոշորացված համայնքի Նոյակերտ բնակավայրում գյուղացիները հավաքվել են և սպառնում են դիմել կտրուկ միջոցների, այդ թվում՝ Նոյակերտ վարչական շրջանի ղեկավարի և Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի նկատմամբ, և ոչ թե բռնություն, այլ բողքի ակցիաներ են իրականցնելու այդ 2 պաշտոնյաների դեմ, ովքեր տևական ժամանակ է՝ չեն փորձում Վելոիա Ջրին պարտավորեցնել, որպեսզի վերջապես լուծվի գյուղի բնակչության 80 տոկոսի խմելու ջրի խնդիրը: