Նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն 15% մաքսատուրք կգանձի Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա, ինչը նա անվանել է «լիարժեք և ամբողջական առևտրային համաձայնագիր»։ Այս մասին հայտնում BBC-ն։
Սա տեղի ունեցավ օգոստոսի 1-ի վերջնաժամկետից ընդամենը մեկ օր առաջ, երբ տարբեր երկրներ պետք է համաձայնագրեր կնքեն ԱՄՆ-ի հետ, հակառակ դեպքում նրանց վրա կգործեն ավելի բարձր մաքսատուրքեր։
Գործարքը, որի շրջանակներում Սեուլը նաև 350 միլիարդ դոլար (264.1 միլիարդ ֆունտ ստերլինգ) կներդնի ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում համարվում է հաջողություն՝ հաշվի առնելով անցյալ տարի ԱՄՆ-ի հետ գրանցված առնվազն 56 միլիարդ դոլարի ռեկորդային առևտրային ավելցուկը։