Հրդեհ՝ Եղիպատրուշի տներից մեկում


Հրդեհ՝ Եղիպատրուշի տներից մեկում
Հուլիս 30 21:13 2025

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում  հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ 270 քմ)․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել են տան և հացատան տանիքները, տան տանիքում պահեստավորած մոտ 300 հակ անասնակեր։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տուն։