Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում:
Վիրավորներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է, կոչումով՝ փոխգնդապետ: