«FlyOne» ավիաընկերության Երևան-Քիշնև չվերթն իրականացնող ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Ինքնաթիռը թռիչքից հետո պտտվել է Հայաստանի վրայով, ծախսել վառելիքի որոշակի ծավալը, որպեսզի վայրէջքի թույլատրելի սահմանի չափ վառելիք ունենա, այնուհետև վայրէջք է կատարել «Զվարթնոցում»։ Կոմիտեից հայտնեցին` խնդիրները տեխնիկական են, և դրանք լուծելուց հետո ինքնաթիռը կմեկնի:
Նշենք, որ Երևան-Քիշնև չվերթը նախատեսված էր 13։00-ին։ Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի՝ ինքնաթիռը դեռ չի մեկնել, թռիչքի նոր ժամ նշված չէ, ուղևորներին առաջարկում են դիմել ավիաընկերությանը։