Երեկ՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Տեղեկություններ են ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 դանակահարված քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes» մակնիշի վնասված ավտոմեքենա, որի սրահում, ավտոմեքենայի վրա ու ասֆալտին հայտնաբերվել են արնանման հետքեր, հողաթափեր, «ռացիա»:
Դեպքի փաստով քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքները, մասնակիցների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը հայր ու որդի են, մեկը անչափահաս է, իսկ մեկն էլ դատարանի որոշմամբ տնային կալանքի մեջ է եղել: