ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ 9-ը քաղաքացի հոսպիտալացվել է


ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ 9-ը քաղաքացի հոսպիտալացվել է
Հուլիս 19 21:43 2025

Հուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 9-ը քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: