ԵՄ-ի պատժամիջոցների տակ է հայտնվել «Մոսֆիլմ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը


ԵՄ-ի պատժամիջոցների տակ է հայտնվել «Մոսֆիլմ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը
Հուլիս 19 11:47 2025

Եվրոպական միությունը Ռուսաստանի դեմ սահմանել է պատժամիջների 18-րդ փաթեթը, որի շրջանակներում սահմանափակումներ են նախատեսվել 22 բանկ եւ վարկային կազմակերպություն։ Կոմերսանտի փոխանցմամբ՝ դրանց թվում են՝ T բանկը, Սուրգուտնեֆտեգազբանկը, Yandex-բանկը և Ozon-բանկը։

 

Պատժամիջոցների տակ հայտնված վարկային կազմակերպությունների ցանկը հրապարակվել է ԵՄ-ի պաշտոնական ամսագրում։

 

Սահմանափակումներ են կիրառվել նաև 18 ֆիզիկական և 41 իրավաբանական անձանց նկատմամբ։ Դրանց թվում են «Մոսֆիլմ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը, «Պոլիմեր» ԲԲԸ-ն և «Ռուբին» ԳՀԸ-ն (գիտահետազոտական ընկերություն)։