Հուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցը։ Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։
«Ուրախ ենք հայտնելու, որ Աշտարակ խոշորացված համայնքի բնակիչները հնարավորություն ունեն օգտվելու ամբողջովին նոր և հարմարավետ տրանսպորտային միջոցներից։
Երթուղիների և սակագների վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք մեկնաբանությունների դաշտում։
Բոլորին մաղթում ենք բարի երթ»,-նշում են մարզպետարանից։