ԱԺ պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանք փոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Նա նշեց, որ գտնվում է Շենգավիթ վարչական դատարանում է՝ մուտք անելու պատգամավորների երաշխավորագրերը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Փաստաբանն այլ տեղեկություններ չհայտնեց, թե կոնկրոտ որ պատգամավորներն են երաշխավորագիր ներկայացրել։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց երաշխավորություն ընտրելու կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածով երաշխավորություն ստանձնելու մասին՝
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին․
Մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց երաշխավորություն ընտրելու կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածով երաշխավորություն ստանձնելու մասի»,-գրել է նա։