Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն է ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղի թիվ 7 հասցեում գործող «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ՍՊԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության Եղվարդի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ, ինչից հետո ժամանել են նաև Երևանի թիվ 5-րդ և թիվ 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարել են Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանը և Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Ա․ Մելքոնյանը։
Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների հրդեհը բռնկվել է մոտ 150 քառակուսի մետր թիթեղից հավաքված պահեստային տարածքում, որտեղ այրվել են փայտե պադոններ և ստվարաթղթե արկղեր։Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից։