Երեմյան ընկերությունների խումբը հայկական խոշորագույն ընկերություններից է, որը միավորում է 19 ռեստորաններ, գյուղատնտեսական նախագծեր, մասնագիտական կրթական գերազանցության կենտրոն և այլ բիզնես ուղղություններ։ Այն հիմնադրվել է՝ նպատակ ունենալով բարձրացնել հայկական հյուրընկալության և գյուղատնտեսության մակարդակը՝ համաշխարհային լավագույն ստանդարտներին համապատասխան։ Ընկերությունը կարևորում է իր գործունեության բոլոր ոլորտներում բարձր որակը և նորարարությունները, իսկ իր գործունեության հիմքում ընկած է «Սերմից՝ սեղան» սկզբունքը, որը երաշխավորում է արտադրության և մատակարարման յուրաքանչյուր փուլի վերահսկումը։
2022 թվականին ընկերությունը, համագործակցելով Եվրասիական զարգացման բանկի հետ, հիմնեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի և Հայաստանում ամենամեծ տոհմային անասնաբուծական ֆերման։ Այս նախագիծը դարձավ հայկական գյուղատնտեսության ընդլայնման կարևոր փուլերից մեկը և բացառիկ իրադարձություն, որը բարձրացրեց արտադրության արդյունավետությունն ու որակը։ Ֆերման կառուցվել է 32 հեկտար տարածքում և իր աշխատանքը պաշտոնապես սկսել է 2023 թվականի հոկտեմբերի 28-ին։ Այս ֆերմայում ֆիզիկական աշխատանքը նվազագույնի է հասցված. հիմնականում գործում են օպերատորներ և ավտոմատացված համակարգեր։
Ֆերման ամբողջությամբ հագեցած է նորագույն սարքավորումներով․ GEA Farm Technologies-ի կթման համակարգերը, Lely Astronaut-ի կերակրման կայանները, DeLaval VMS-ի մաքրության վերահսկման լուծումները։ Կենդանիները կրում են հարմարեցված կրիչներ, որոնք հնարավորություն են տալիս վերահսկել նրանց առողջական վիճակը, կաթնատվությունը և այլ կարևոր մանրամասներ։ Այս տվյալներն ամենօրյա գրաֆիկով մոնիթորինգի են ենթարկվում միջազգային փորձագետների և աուդիտորների կողմից, ինչը երաշխավորում է արտադրանքի բարձր որակն ու անվտանգությունը։
Արտադրողականություն և ձեռքբերումներ
Ֆերման 2024 թվականին արտադրել է 9,435,160 լիտր կաթ և 20,000 տոննա անասնակեր։ Ֆերմայի կենդանիները սնվում են և ապրում բարձրակարգ պայմաններում, ինչը անմիջականորեն ազդում է կաթի որակի վրա։ Մաքրացեղ կովերից ստացված կաթը տեղափոխվում է փակ շղթայով, ինչը թույլ է տալիս բացառել օդի հետ շփումը և կանխարգելել բակտերիաների ներթափանցումը:
«Մեր կաթը ստեղծվում է սեփական ֆերմայում «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, ինչը նշանակում է, որ մենք վերահսկում ենք կաթի ստացման ողջ գործընթացը և պատասխանատու ենք բարձր որակի համար»,-նշում են ընկերության ներկայացուցիչները։
Հայաստանում միակն է, որ ունի FSSC 22000 սննդի անվտանգության սերտիֆիկատ և մանկական կաթի վկայական։ Նրանց արտադրանքը հատկապես խորհուրդ է տրվում երեխաներին՝ սկսած 3 տարեկանից մինչև 18 տարեկան՝ առողջ աճի համար։
Ընկերությունը նաև իրականացնում է սոցիալական ծրագիր՝ Կաթ դպրոցներին ծրագրի շրջանակներում 9 դպրոցների 1400 աշակերտների ամեն առավոտ տրամադրելով մեկ բաժակ անարատ Երեմյան կաթ, ինչը նպաստում է նրանց առողջությանն ու կաթ խմելու մշակույթի զարգացմանը։
Ելնելով բնապահպանական սկզբունքներից՝ ընկերությունը նախաձեռնել է նաև ապակյա տարաների հավաքագրման և հետվերադարձի ծրագիրը։ Այս քայլը նպաստում է էկոհամակարգի պահպանմանը և կրթում սպառողներին էկոլոգիապես պատասխանատու վարքագիծը։
Այսպիսով, Երեմյան կաթնամթերքը, լինելով ոլորտի որակի առաջատարը, ոչ միայն ստեղծում է բարձրակարգ արտադրանք, այլև նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը, համայնքային կյանքի ակտիվացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և ոլորտի մրցունակության բարձրացմանը։