Ֆիդանը և Լավրովը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր


Ֆիդանը և Լավրովը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր
Հուլիս 7 21:57 2025

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև Գազայի հատվածի իրադարձությունները, Իրանի միջուկային գործունեությունը, իրավիճակը Աֆղանստանում և տարածաշրջանային այլ հարցեր։

 

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Լավրովը բանակցություններ են վարել Բրազիլիայում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Նրանք քննարկել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարցեր, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները։

 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարցեր, ինչպես նաև էներգետիկ համագործակցությունը», – նշել են աղբյուրները։