Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը միաժամանակ հարվածել են Ռուսաստանի Դաշնության մի քանի շրջաններին։ Հարվածներ են հասցվել օդանավակայաններին, ռազմական ձեռնարկություններին և բնակելի շենքերին: Լուրը հայտնում է «Դոյչե վելեն»։
Հուլիսի 5-ի առավոտյան Չուվաշիայի ղեկավար Օլեգ Նիկոլաևը հայտարարել է Չեբոքսարիում «ՎՆԻԻՐ-Պրոգրես» ԲԲԸ-ի ձեռնարկության վրա հարձակման մասին. «Մեկ անօդաչու թռչող սարք ընկել է «ՎՆԻԻՐ» ԲԲԸ-ի ճբնակեցվող շենքի տանիքին, որի արտադրությունը դադարեցվել էր այս տարվա հունիսին տեղի ունեցած նախորդ հարձակումից հետո, երկրորդը վնասել է Լապսարսկի Պրոզդում կառուցվող պահեստը»: «ՎՆԻԻՐ-Պրոգրես»-ը ռուսական բանակի համար արտադրում է անտենաներ, որոնք պաշտպանում են Ռուսաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը ուկրաինական էլեկտրոնային պատերազմի համակարգերից, պարզաբանում է «Աստրա» հրատարակությունը: Ձեռնարկությունն արդեն հարձակման էր ենթարկվել հունիսի 9-ին:
Լենինգրադի մարզի իշխանությունները նույնպես հայտնել են անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին. ժամը 6-ի դրությամբ «Պուլկովո» օդանավակայանում ավելի քան 50 չվերթ հետաձգվել է, իսկ ևս 13-ը՝ չեղարկվել: Մարզում խոցվել է երկու անօդաչու թռչող սարք, զոհեր չկան, գրել է նահանգապետը:
Հրդեհ է բռնկվել նաև Վորոնեժի մարզի Բորիսոգլեբսկի ռազմական օդանավակայանի տարածքում: NASA-ի հրդեհային մոնիթորինգի համակարգը գրանցել է անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո առաջացած հրդեհը։ Կոտրվել է նաև էլեկտրահաղորդման գիծը։
Էնգելսում և Սարատովում բնակելի շենքերեն վնասվել։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան, հայտնել է Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ Էնգելսի բնակիչները հայտնել են ռազմական օդանավակայանի տարածքում տեղի ունեցած պայթյունների մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերը 94 անօդաչու թռչող սարքի «որսացման և ոչնչացման» մասին։