Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է՝ Ադրբեջանում ՌԴ քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել


Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է՝ Ադրբեջանում ՌԴ քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել
Հուլիս 2 23:30 2025

Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները, այդ թվում՝ նրանք, ովքեր այստեղ զբոսաշրջության նպատակով են այցելել, Ռուսաստանի դեսպանատուն են դիմել՝ հայտնելով, որ իրենց բնակության վայրեր են այցելում քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներ, պահանջում և ստուգում են իրենց փաստաթղթերը, հարցեր ուղղում՝ Ադրբեջանում գտվելու նպատակների մասին, իսկ ՌԴ որոշ քաղաքացիներ էլ նշել են, որ իրենց նկատմամբ ֆիզիկական ուժ՝ բռնություն է կիրառվել։

 

«Վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ դիմումներ է ստացել Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից, այդ թվում՝ նրանցից, ովքեր այստեղ են զբոսաշրջության նպատակով։ Նրանք հաղորդել են իրենց բնակության վայրեր քաղաքացիական հագուստով անձանց (մի քանիսը ներկայացել են որպես ոստիկաններ) ժամանման մասին։ Վերջինները հետաքրքրվել են ՌԴ քաղաքացիների՝ Ադրբեջանում գտնվելու նպատակի մասին, ստուգել են փաստաթղթերը։ Դիմողներից մի քանիսի հայտնած տեղեկությունների համաձայն՝ իրենց և իրենց ընտանիքի անդամների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն»,- նշված է Ադրբեջնում Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունում։

 

«Հորդորում ենք Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին՝ բոլոր նման դեպքերի մասին անմիջապես հայտնել մեզ»,- հավելել են դեսպանատանը։  

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր ՌԴ քաղաքացիներին հորդորել՝ Ադրբեջան այցելելուց առաջ հաշվի առնել ստեղծված իրավիճակը։