Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերջին շրջանում լարվել են։ Ադրբեջանում՝ Ռուսաստանի քաղաքացիներ, Ռուսաստանում՝ ադրբեջանցիներ են ձերբակալվում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դատելով առկա տեղեկություններից, ստեղծված իրավիճակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին զանգահարելու մտադրություն, գոնե առայժմ, չունի։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային օրակարգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց պլանավորված չէ»,- այս առնչությամբ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ներկայումս՝ ոչ»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե զանգահարելու՞ է արդյոք Պուտինը Ալիևին։