Տրանսպորտից անվճար օգտվողները կտուգանվեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը


Տրանսպորտից անվճար օգտվողները կտուգանվեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Հուլիս 2 12:54 2025

62 կողմ, 27 դեմ, ձեռնպահ՝ 0 ձայներով՝ հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք նախատեսող, տրանսպորտում հսկիչների գործողությունները սահմանող նախագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ:

 

 Նշենք, որ նախագծով առաջարկվում է տուգանել՝

 

-3.000 դրամ - տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում

 

-10.000 դրամ - չվճարելով օգտվելու դեպքում

 

-15.000 դրամ - այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։