Վայքի հիմնական դպրոցը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց Վայք համայնքում. վրաերթի զոհ է դարձել ութամյա Արեն Եղոյանը։
Վայքի հիմնական դպրոցի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնում հարազատներին անմեղ փոքրիկի ցավալի կորստի, անսպասելի մահվան կապակցությամբ»:
Նախօրեին հայտնել էինք ողբերգական դեպքի մասին: