Հուլիսի 1-ը ՀՅԴ Կամավորական 3-րդ վաշտի Պռոշյանի դասակի ազատամարտիկ Նարեկ Սահակյանի ծննդյան օրն է։
Նարեկը ծառայության ընթացքում կանխել է թշնամու դիվերսիոն ներթափանցման փորձը, ցուցաբերել է բարձր պատասխանատվություն և խիզախություն, արժանացել է պարգևատրման։
Նարեկ Սահակյանը հերոսաբար ընկավ 2020 թ․ հոկտեմբերի 6-ին՝ պաշտպանելով Վարագնաթաղի բարձունքը՝ Մատաղիսի մատույցներում։
Հավերժ փառք։