Ռուսաստանի Վորոնեժի շրջանում ուժայինները ձերբակալել են ադրբեջանցի գործարար, շրջանի ամենամեծ՝ Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովին։
Խալիլովը Վորոնեժում բնակվող ադրբեջանցիների շրջանում հեղինակություն վայելող անձ է, համակարգում է ադրբեջացիների հետ կապված հարցերը։
Իրավապահների ուշադրության կենտրոնում Խալիլովը մինչ այս էլ հայտնվել է, այս անգամ հատուկ ջոկատայինները՝ ՌԴ ԱԴԾ ներկայացուցիչները, մտել են նրա առանձնատուն, Խալիլովին գետնին պառկեցրել ու ձերբակալել։