Հոմպլեքսում Բաքվի անունով կախիչներ են վաճառում, գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանը


Հոմպլեքսում Բաքվի անունով կախիչներ են վաճառում,  գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանը
Հունիս 30 18:01 2025

Մարդիկ սոցիալական ցանցերում նեռվայնացել են, որ էն Հոմպլեքսում բաքվի անունով կախիչներ են վաճառում։ Ես ընդհանրապես զարմացած չեմ այդ փաստով, որովհետև.

1. Մոլը բացվել ա նիկոլի բարձր հովանու ներքո ու մասնակցությամբ։ Հիշենք, որ նա թուրք բառից չի վիրավորվում։

2. Մոլը վերանորոգել է «հայերին ճանաչելով թուրքերին ավելի շատ եմ սիրում» մտքի հեղինակ մերձավանցի տխրահռչակ ուսուցչի տունը։

3. Մոլում աշխատում է/են նիկոլի ընտանիքի հետ ջերմ հարաբերություններ ունեցող սուբյեկտներ։

Էսքանից հետո զարմանո՞ւմ եք, որ «Bakü Lüks Askı» անունով կախիչներ են վաճառում էտ առևտրի կենտրոնում։

Ինձ համար շա՜տ վաղուց, իսկ 2020-ից հետո առավել ևս սև ցուցակում են թուրքական ապրանքների վաճառակետերն ու թուրքականի (նիկոլականի) հետ ասոցացվող անձինք. կլինի գռզո, վայկիկի, կլինի ռոսսիա մոլ, կլինի հիմա նաև հոմպլեքս։ Ես իմ մասով սրանց բոյկոտում եմ ու նույնն էլ ընկերներիս եմ խորհուրդ տալիս։ Մի՛ նպաստեք սրանց աշխատավարձ ստանալուն, մի՛ նպաստեք սրանց թրքասիրության քարոզին։

 

հ.գ. հուսամ դավթյան ռոզայի տունն ու տանիքն էլ բացառապես իր սիրելի թուրքական ապրանքներով եք վերանորոգել՝ թուրք վարպետների կողմից։