Իրանը բացել է իր օդային տարածքը ներքին և միջազգային չվերթների համար


Իրանը բացել է իր օդային տարածքը ներքին և միջազգային չվերթների համար
Հունիս 28 19:53 2025

Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար երկրի կենտրոնական շրջանի և մասամբ արևմտյան շրջանի վրայով, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախվանը։

 

Նա հայտարարել է, որ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը և ստեղծված պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային և տարանցիկ չվերթների համար, երկրի կենտրոնական և մասամբ արևմտյան տարածքների օդային տարածքը բացվել է միայն միջազգային և տարանցիկ չվերթների համար։