Երեկ մենք տեսանք մի բան, որ երբեք չպիտի տեսնեինք. այս օրերի դեպքերը մնալու են որպես մեր բնութագրիչ, մեր ամոթ, մեր խարան. Երվանդ Վարոսյան


Երեկ մենք տեսանք մի բան, որ երբեք չպիտի տեսնեինք. այս օրերի դեպքերը մնալու են որպես մեր բնութագրիչ, մեր ամոթ, մեր խարան. Երվանդ Վարոսյան
Հունիս 28 12:12 2025

Երեկ մենք տեսանք ծնունդով հայերի գրոհը հայ ժողովրդին 1700 տարիներ ուղեկցած միակ ինստիտուտի, հայ ժողովրդի հոգևոր կենտրոնի, սրբության վրա։ Մենք տեսանք մի բան, որ երբեք չպիտի տեսնեինք, այս մասին հայտարարել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Փաստաբանը չգիտի՝ այս ամենն ինչով կավարտվի։

«Մեզ կա՛մ կհաջողվի իշխանազրկել սրանց ու փորձել շարունակել ապրել այս տարածքում, կա՛մ մեկ-երկու տասնամյակի ընթացքում մեզ կամաց կստիպեն ազատել տարածքը։ Բայց այս օրերի դեպքերը մնալու են որպես մեր բնութագրիչ, մեր ամոթ, մեր խարան։ Ով, երբ ուզի սա մտցնելու է մեր աչքը, մենք էլ գլուխներս կախելու ենք ու լռենք...»,- նշել է Վարոսյանը։