Ես որևիցե բանից չեմ վախենում. Միքայել Սրբազանը գնում է ներկայանալու ՔԿ


Ես որևիցե բանից չեմ վախենում. Միքայել Սրբազանը գնում է ներկայանալու ՔԿ
Հունիս 27 15:53 2025

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրագրողներին հայտարարեց, որ քիչ հետո փաստաբանի հետ կգնա և կներկայանա Քննչական կոմիտե։

«Իրենք հասկացել են և նահանջել են, դրա համար ավելորդ է թույլ տալ, որ երկրորդ հարձակումը թույլ տան և երկրորդ անգամ պղծեն Մայր Աթոռի հոգապարար, հոգևոր մթնոլորտը։

Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բարցարձակ շինծու, ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, խուսափել, ասածներիցս էլ չեմ հրաժարվում։ Ասել եմ՝ լավ եմ արել։  Խնդրանքս է՝ նստեմ մեքենան և փաստաբանի հետ Քննչական կոմիտե գնամ, ներկայանամ», -ասաց նա։