Կադրեր Ծարավ Աղբյուր փողոցում բռնկված խոշոր հրդեհից․ տարհանվել է 350 բնակիչ


Կադրեր Ծարավ Աղբյուր փողոցում բռնկված խոշոր հրդեհից․ տարհանվել է 350 բնակիչ
Հունիս 27 09:01 2025

Հունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։

 

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

 

Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել է 350 բնակիչ։

Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում են ատոմեքենաներ։ 

 

Նախնական տվյալներով տուժածներ չկան։ 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին։

Տեսանյութն` այստեղ