Հունիսի 28-ին տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված 1993 թվականին Արցախի Մարտակերտ քաղաքի ազատագրմանը:
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հայտնում են՝ նախաձեռնության նպատակն է վերարժևորել 1993 թվականի Մարտակերտի ազատագրման օրը՝ որպես պատմական հիշողության, ազգային ինքնության և համայնքային համախմբման խորհրդանշական օր։
Միջոցառումն ուղղված է Արցախյան բոլոր պատերազմների մասնակիցների սխրանքի արժևորմանը՝ որպես մեր ազգային ինքնագիտակցության անբաժան մաս։
Օրակարգ՝
10:00 – Եռաբլուր պանթեոն
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կանցկացնի Հոգեհանգստի կարգ:
19:00 – Մշակութային միջոցառում՝ Հաղթանակի զբոսայգու (Ազատություն 2) բացօթյա դահլիճում
Ելույթներով հանդես կգան՝ B58 (Սպարտակ Օսիպյան), Լյոկա (Վալերի Ղազարյան), Վարդան Բադալյան, Արթուր Խաչենց, Հենրիկ Իսրայելյան, Արման Խաչատրյան, ինչպես նաև Մարտակերտի մշակույթի տան կատարողները՝ Նարինե Հակոբյան, Գրետա Խաչատրյան, Մելինե Սահակյան և Սերգեյ Զաքարյան։
Կոչ ենք անում բոլորին մասնակցելու և համախմբվելու օրվա խորհրդի շուրջ»: