ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրում է․
«Այս եղկելի պլանի իրագործման դեպքում Հայաստանում ստեղծելու էին քաոս, իսկ հետո, ժանրի կանոնների համաձայն, երկիրը «կործանումից» փրկելու համար դիմելու էին հայտնի փրկչին:
Փրկիչը, անշուշտ, հերթական անգամ «փրկելու էր»` համապատասխան գնի դիմաց: Այդ գինը լինելու էր պետության լուծարումն ու այստեղ որևէ ծայրապետ նշանակելը` ի դեմս կղերականների և օլիգարխիայի սրբապիղծ ամուսնությունից ծնված մի հակապետական ոչնչության: Ծոծորակներդ կտեսնե´ք Դալմայի տաղավարներում ցուցադրված, բայց պետության վախճանը չեք տեսնի, հակապետական մանկուրտներ»: