12-օրյա առճակատման ընթացքում Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է մոտ 550 հրթիռ, հայտարարել է Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
Նա նշել է, որ հրթիռներից բացի, Իսրայելի դեմ գործածվել է 1 000 անօդաչու թռչող սարք։
Իսրայելցի պաշտոնյան հայտարարել է նաև, թե 28 մարդ է զոհվել այդ ընթացքում, վիրավորները 1 472-ն են։
Հիշեցնենք՝ հունիսի 13-ին հենց Իսրայելն է ագրեսիա ձեռնարկել Իրանի դեմ, իսկ Իրանը պատժիչ գործողություն է իրականացրել։