Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Հայտնում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․
«Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ Վրաստանն արգելում է այդ երկրի տարածքով հայկական կոնյակ արտահանող բեռնատարներին հատել սահմանը՝ փորձաքննություններ անցկացնելու պատճառաբանությամբ