Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում երկու հրատապ հայտարարություն է հրապարակել:
«Հայտարարություն 1
Սիրելի հարազատ մարդիկ, որ արդեն 2-3 անգամ և ավելի ներկա եք եղել «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսություններին, խնդրում եմ ոչ վաղը, ոչ առաջիկա հանդիպումներին չներկայանալ։
Հայտարարություն 2
Բոլոր նրանց, ովքեր իմ նախորդ գրառումներին արձագանքում են այսպես. «Դուք էլ առաջին տիկի՞ն եք, բա սա վարչապետի կնոջ պահվա՞ծք է». սիրելինե՛րս, ինքնամխիթարվեք նրանով, որ ես զուգընկերուհի եմ»,- գրել է Հակոբյանը: