Ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի. Հենրիխ Մխիթարյան


Ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի. Հենրիխ Մխիթարյան
Հունիս 24 16:12 2025

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բացառել է վերադարձը Հայաստանի առաջնություն:

 

«Ես չեմ ուզում ավարտել կարիերաս, իսկ հետո զղջալ, որ դա շատ շուտ եմ արել: Ես չեմ ուզում իջեցնել իմ մակարդակը: Չեմ վերադառնա Հայաստան: Այնպիսի ուղղությունները, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, ինձ նույնպես չեն հետաքրքրում։

 

Ամենայն հարգանքով, բայց ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի։ Ամեն առավոտ ես արթնանում եմ մարզվելու ցանկությամբ և ցույց տալու համար, թե ինչի եմ ընդունակ»,-ասել է Մխիթարյանը, ում խոսքերն է մեջբերել «La Repubblica»-ն:

 

Իսկ ի՞նչ է անելու Մխիթարյանը ֆուտբոլը թողնելուց հետ՝ պատասխանել է. «Այսօր ասում եմ՝ կցանկանայի հեռանալ ֆուտբոլային աշխարհից, բայց երբեք մի ասա երբեք։ Ժամանակ կպահանջվի մտածելու, հանգստանալու և ընտանիքիս հետ լինելու համար»։