Ապաշրջափակված լինելն առաջին կարևոր քայլն է, որը չեզոքացնում է էներգետիկ ռիսկերի 40 տոկոսը. Փոխվարչապետ


Ապաշրջափակված լինելն առաջին կարևոր քայլն է, որը չեզոքացնում է էներգետիկ ռիսկերի 40 տոկոսը. Փոխվարչապետ
Հունիս 24 15:46 2025

Ապաշրջափակված լինելն առաջին կարևոր քայլն է, որը չեզոքացնում է էներգետիկ ռիսկերի 40 տոկոսը․Հայաստան-Եվրոպական Միություն քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024 թ. հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 

«Իրականության մեջ էներգետիկայի զարգացման հարցում ամենակարևոր խնդիրը, որ մեզանում դեռևս լուծված չէ, գլոբալ ցանցերին կպած կամ չկպած լինելն է, որովհետև եթե կպած չենք լինում, ինքը դառնում է լոկալ արտադրության և սպառման միջավայր, իսկ դա միշտ շատ թանկ է»,-ասաց նա։ 

 

Փոխվարչապետն օրինակ բերեց արևային էներգիան. «Կամ պետք է ինքը գլոբալ ցանցով սպառվի, կամ կուտակիչներ ունենանք։ Կուտակիչները քանի դեռ աշխատում են, շատ լավ է, բայց փչացած կուտակիչն էլ այլ աղետ է»,-ասաց նա։ 

 

Ըստ նրա՝ նույնն է նաև ատոմակայանի դեպքում. «Գերհզոր կառույց է և փոքր սպառման պարագայում ունի իր խնդիրները։ Ինքնարժեքը, այո՛, քիչ է, բայց միացնել անջատելը լուրջ խնդիր է՝ և՛ ծախսերի, և՛ պրոտոկոլային անվտանագության առումով»,-ասաց նա