Մենք խոսում ենք ծիրանի մասին, իսկ մեր միջի ամենակրթվածներն ու զարգացածները շարունակում են «պեռաշկիի» բաղադրատոմս վերլուծել. Աննա Հակոբյան


Մենք խոսում ենք ծիրանի մասին, իսկ մեր միջի ամենակրթվածներն ու զարգացածները շարունակում են «պեռաշկիի» բաղադրատոմս վերլուծել. Աննա Հակոբյան
Հունիս 24 14:58 2025

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է արձագանքել իրենց քննադատողներին։

 

Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Հիշո՞ւմ եք չէ՝ մենք խոսում ենք ծիրանի մասին, իսկ մեր միջի ամենակրթվածներն, սկզբունքայիններն ու զարգացածները շարունակում են կարկանդակի, ոչ՝ «պեռաշկիի» բաղադրատոմս վերլուծել։

 

Մեր միջի ամենակրթվածները պատրաստ են ամեն ինչ քարոզել, բայց ոչ երբեք կես բառ անգամ արտաբերել ի աջակցություն այն գաղափարի, որ բոլորիս շարունակաբար կրթվել է պետք։

 

Դե մենք, հատկապես մեր միջի ամենազարգացածները, մաքսիմալ կրթված ծնվում ենք՝ չգիտեի՞ք։

 

Կամ գուցե համաձայն են գաղափարի հետ, ուղղակի «личный неприязнь» ունեն այն առաջ բերողի հանդեպ, դրա համար ստիպված «պեռաշկի են վերլուծում»՝ քոռանամ ես»։