Այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում. տրանսպորտի համար պետք է առանձին գիծ լինի. Երևանի փոխքաղաքապետ


Այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում. տրանսպորտի համար պետք է առանձին գիծ լինի. Երևանի փոխքաղաքապետ
Հունիս 24 12:18 2025

Աշխարհում չկա քաղաք, որի սկզբունքը հետևյալը չլինի. հանրային տրանսպորտը պետք է ունենա առաջնահերթություն. լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով Երևանում երթևեկության կանոնների փոփոխությունից քաղաքացիների դժգոհությանը։

 

«Այո, հանրային տրանսպորտի համար պետք է առանձնացված լինեն գծեր, որպեսզի հանրությունը, որ օգտվում է տրանսպորտից, ավելի արագ հասնի, քան մեքենաները։ Այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում։ Տրանսպորտի բարեփոխումների տրամբանության համար դա նորմալ է։ Տրանսպորտի համար առանձին գիծ պետք է լինի»,- նշեց փոխքաղաքապետը։ 

 

Նրա խոսքով՝ հաշվի առնելով ստեղծված խնդիրները, որոշ բարեփոխումներ կանեն. 

 

«Կհետևենք, թե ինչ տեղի կունենա, և վերանայումներ կանենք»,- ասել է նա։