Դուք խոսում եք մասնավոր մեքենաների մասին, բայց քաղաքային իշխանությունների լիազորությունների և պարտադիր պայմանների մեջ է մտնում բոլոր քաղաքակիրթ երկրների նման ապահովել նորմալ տրանսպորտային համակարգ, իսկ դրա կարևոր մասերից մեկն է ունենալ տրանսպորտային գծեր. լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Երևանում երթևեկության կանոնների փոփոխությունից քաղաքացիների դժգոհությանը։
«Տրանսպորտից և մեքենաներից օգտվող քաղաքացիների շահերը երբեմն իրար հակասում է։ Չկա երկիր, մայրաքաղաք, որ չունենա խցանումներ։ Հասարակական տրանսպորտից և հեծանիվներից ավելի շատ տեղ է տրվում քաղաքային տրանսպորտից»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե նոր համակարգը թերի է արվում՝ պատասխանեց, որ պետք է ինչ-որ տեղից սկսել՝ պնդելով, որ դրանով մարդկանց կյանքը չեն բարդացնում։
Մեկ այլ դիտարկմանը՝ թե այդ քայլով արժանանում են միայն վարորդների հայհոյանքներին՝ Անի Խաչատրյանն արձագանքեց. «Շուտով կլսեք նաև այն քաղաքացիների օրհնանքները, որոնք օգտվում են տրանսպորտից»։