«Եթե ինչ-որ մեկը կասի որ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ չէ այդ ամենն արվել, որ Փաշինյանը տեղյակ չի եղել, թե ինչպես է հնարավոր մաքսանենգ ճանապարհով գողացված ադամանդները բերել Հայաստան, ապա այն կլինի դարի աբսուրդը»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՌԴ ՔԿ բացահայտմանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ անվտանգության ուժերը ձերբակալել են մի ավազակախմբի, որը «Ալռոսա» ադամանդի արդյունահանման ընկերությունից գողացել է անմշակ ադամանդներ՝ Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար, և որ ձերբակալվածների թվում է ընկերության աշխատակիցը։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել է մոտ 200 հազար կարատ տեխնիկական հում ադամանդ, փող և զարդեր
«Էլ ինչ ես ցրելու, Նիկո՛լ, էլ ում անձնական կայնքն ես մտնելու, էլ ինչ կրուտիտներ էր ասնելու այս լրջագույն խնդրից փորձելով շեղել հանրության ուշադրությունը»,-հարցրեց բանախոսը, և հավելեց. «Առաջիկայում ևս ականատես ենք լինելու նոր բացահատումների՝ մաքսանենգության, փողերի լվացման և այլնի, որոնք այս կամ այն կերպա առնչվելու են ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաների»։
Նա հնարավոր համարեց, որ ՌԴ ՔԿ բացահայտումը կապ ունենա նաև Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ՝ հայտարարելով, իսկ այդ գործը մաքուր հրահանգավորված քաղաքական գործ է։
«Ավելին՝ Փաշինյանը Աբազյանին հեռացրել է իր պաշտոնից բացառապես նաև նրա համար, որ Աբազյանը հրաժարվելէ կատարել Փաշինյանի հոգին փառավարող հրահանգը՝ նվաստացնելով բերման ենթարկել Սամվել Կարապետյանին»,-ասաց Զոհրաբյանը։
Անդրադառնալով Թուրքիա կատարած այցին՝ Զոհրաբյանն ասաց. «Փաշինյանը համաձայնություն է տրվել «մեծ թուրանի» ծրագրին, որի հատվածներից մեկն է նաև «զանգեզուրի միջանցքը»։ Փաշինյանն ասում է՝ դե կարող է իրենք միջանցք ասեն անունը... Դու կարող է «Վարթուշիկ» ասես դրա անունը, բայց միևնույնն է, բովանդակությունն այն է, որ «զանգեզուրի միջանցքը» դու տալու ես, դրանից հետո «մեծ թուրանի» ծրագրով ինչ օրակարգ քո դեմ կդնի թուրք-ադրբեջանական տանդեմը՝ այդ ամենը դու տալու ես, եթե մնաս իշխանության»։
Նա նաև բերեց Թուրքիա Փաշինյանի այցի ժամանակ թուրքական մամուլում հրապարակված հայ-ադրբեջանական պայամանգրի տեքստից հատվածներ, ըստ որի՝ երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի «խաղաղության համաձայնագիրը», հենց էդ պահին դրվելու է Հայաստանից ռուսական ռազմաբազաների դուրսբերման հարցը։
«Այսինքը Նիկոլ Փաշինյանը Հայստանը դնելու է ռուսական կատլավանի, մուրճի հարվածների տակ»,-հայտարարեց Զոհրաբյանը։