Պապիկյանը զորակոչիկներին անվտանգ ծառայություն է մաղթում


Պապիկյանը զորակոչիկներին անվտանգ ծառայություն է մաղթում
Հունիս 23 17:33 2025

Պաշտպանության նախարարությունից հաղորդագրություն են տարածել․

 

«2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:

 

Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով նրանց բարի և անվտանգ ծառայություն:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են զորակոչին նախորդած լայնածավալ աշխատանքները, զինակոչիկների բժշկական հետազոտության կազմակերպման ընթացքը, ինչպես նաև իրականացված մի շարք այլ միջոցառումներ:

 

Նախարար Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար»: