Շատերը չեն էլ պատկերացնում՝ ինչ կործանարար է, որ լավագույններին պարգևատրում են անդաստիարակներն ու պետական դավաճանները. Ջուլֆալակյան


Շատերը չեն էլ պատկերացնում՝ ինչ կործանարար է, որ լավագույններին պարգևատրում են անդաստիարակներն ու պետական դավաճանները. Ջուլֆալակյան
Հունիս 23 11:42 2025

Հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ու միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Ջուլֆալակյանը գրել է.

 

«Հայ հասարակության լայն շերտերը չեն էլ պատկերացնում, թե ինչ կործանարար հետևանքներ է թողնում այն, որ տարբեր ոլորտների, տարբեր տարիքային խմբերի լավագույններին պարգևատրում են, պաշտոնական գնահատական են տալիս լուզերներ, անգրագետներ, անդաստիարակներ և, վերջապես, պետական դավաճաններ...

 

Նաև դրա համար է պետք՝ օր առաջ Հայաստանում իշխանություն փոխվի:

 

Վատը չպետք է օրինակելի դառնա մի ամբողջ սերնդի համար»։