Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ աշխարհի ոչ մի երկիր չի կարող անել այն, ինչ ԱՄՆ-ն արեց Իրանի միջուկային օբյեկտների հետ։
Նեթանյահուն կարծիք է հայտնել, որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածը «կփոխի պատմությունը» և շնորհակալություն հայտնել Թրամփին որոշման համար։
Իսրայելի վարչապետը, դիմելով ժողովրդին, ասել է, որ Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացնելու իր խոստումը կատարված է։