Հուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ Սամվել Կարապետյանը պետք է ազատ արձակվի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը գործարարի կալանավորման մասին։ Հայտնում է Sputnik Արմենիան։
«Բոլորը հասկանում են, որ կալանքը որևէ կապ չունի այն բանի հետ, ինչում նրան մեղադրում են։ Սամվելը շատ հավասարակշռված, նորմալ, կանխատեսելի մարդ է: Նա երբեք որևէ սխալ բան չի ասել կամ արել, ո՛չ էլ Ռուսաստանի դեմ, ո՛չ էլ Փաշինյանի»:
Աբրահամյանը կարծում է, որ Հայոց եկեղեցու հետ հակամարտությունը կարող է տխուր ավարտ ունենալ վարչապետի համար, քանի որ եկեղեցին հայ հասարակության հիմքն է, իսկ իշխանությունները սկսում են գործել օրենքից դուրս: