Հայաստանի վրայով բալիստիկ հրթիռ չի թռնում, ընդհակառակը, Հայաստանի վրայով թռնում են օդանավեր. Նիկոլ Փաշինյան


Հայաստանի վրայով բալիստիկ հրթիռ չի թռնում, ընդհակառակը, Հայաստանի վրայով թռնում են օդանավեր. Նիկոլ Փաշինյան
Հունիս 19 14:07 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանի վրայով բալիստիկ հրթիռ չի թռնում։

«Ընդհակառակը, Հայաստանի վրայով թռնում են օդանավեր այն քանակությամբ, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չեն թռել»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը երբեք միջազգային իրադրություններին ու իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին այնքան պատրաստված չի եղել, որքան այսօր է։

«Դրա ամենակարևոր արտահայտությունն այն արտաքին հարաբերություններն են, որոնք ունենք։ Այո՛, խաղաղության գործընթացի դինամիկան է Ադրբեջանի հետ, այո՛, Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության գործընթացն է, այո՛, տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների ու մեր վիճակի կարգավորումն է, մեր միջազգային հեղինակության աննախադեպ բարձրացումն է»,- ընդգծեց նա։