Իրավիճակը Մերձավոր Արևելքում ծայրահեղ ծանր է. Ռուսաստանի ԱԳՆ


Իրավիճակը Մերձավոր Արևելքում ծայրահեղ ծանր է. Ռուսաստանի ԱԳՆ
Հունիս 16 22:12 2025

Իսրայելի և Իրանի միջև հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, այդ թվում՝ միջուկային ծրագրի հարցում, այլընտրանք չկա և չի կարող լինել, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

 

«Մենք արձանագրել ենք, որ Օմանում նախատեսված անուղղակի շփումների փուլը տեղի չի ունենա՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում։ Մենք կարծում ենք, որ քաղաքական-դիվանագիտական ուղուն այլընտրանք չկա և չի կարող լինել։ Իրավիճակն, իհարկե, այսօր ինքն իր մասին է խոսում. այն չափազանց դժվար է, խորը մտահոգություն է առաջացնում», - լրագրողներին ասել է Ռյաբկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը նշել է, որ իսրայելական կողմի այն սպասումը, որ նման հարվածները կկարողանան վերացնել ինչպես միջուկային ենթակառուցվածքները, այնպես էլ այլ մտահոգությունների աղբյուրները, որոնք, որքանով կարելի է դատել, զգում են իսրայելցի ղեկավարներն ու զինվորականները, ոչնչի վրա հիմնված չէ։