Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իսրայելի հարձակումը


Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իսրայելի հարձակումը
Հունիս 16 13:14 2025

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում ընդունել Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի հարձակումը դատապարտող բանաձև։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

 

«ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները, պետք է դիրքորոշում ընդունեն այս հարձակման վերաբերյալ, դատապարտեն այն և լուրջ քայլեր ձեռնարկեն, այդ թվում՝ ընդունելով այս հարձակումը դատապարտող հստակ և միանշանակ ձևակերպմամբ բանաձև»,- ասել է դիվանագետը ճեպազրույցում։ Նա նաև ԱՄՆ-ին կոչ է արել Իսրայելի հարձակումը պաշտոնապես ագրեսիա անվանել։