Իսրայելից ու Իրանից նոր հայտարարություններ են հնչել, հնարավոր են փոխադարձ նոր հարվածներ


Իսրայելից ու Իրանից նոր հայտարարություններ են հնչել, հնարավոր են փոխադարձ նոր հարվածներ
Հունիս 14 20:11 2025

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է, թե կործանիչներով հարվածներ կհասցնի Թեհրանին։

«Շատ շուտով Թեհրանի երկնքում կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ, մենք հարվածներ կհասցնենք «այաթոլլահի ռեժիմի» յուրաքանչյուր օբյեկտի»,- սպառնացել է Նեթանյահուն՝ տեսաուղերձի ժամանակ։

Իրանի իշխանություններն էլ ավելի վաղ հայտարարել էին,  որ պատժիչ գործողությունը Իսրայելի դեմ կշարունակեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ համարեն։

Քիչ առաջ էլ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է․ «Իրանը շատ ավելի հուժկու պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի ագրեսիան»։